am
en
ru

Մեր մասին

«Փի Արտ» ընկերությունը հիմնադրվել է 2005թ.:
Մինչ ընկերության կազմավորումը` հիմնադիրներն ու մասնագետները բիզնես PR-ի և քաղաքական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հարուստ փորձ են կուտակել:
1996-2004թթ. ընկերության մասնագետները որպես թոփ-մենեջերներ աշխատել են տարբեր ԶԼՄ-ներում և վերլուծական կենտրոններում, եղել են բազմաթիվ հեռուստանախագծերի համահեղինակներ, պրոդյուսերներ և խմբագիրներ: Մեր մասնագետներն այդ ընթացքում նաև PR խորհրդատուներ և PR մենեջերներ են հանդիսացել հայաստանյան բանկային, ֆինանսական և տնտեսության այլ ոլորտները ներկայացնող ընկերություններում:
Մեծ փորձ է ձեռք բերվել նաև քաղաքական տեխնոլոգիաների կիրառման ասպարեզում: Մասնավորապես մեր մասնագետները, սկսած 1996թ., Հայաստանում անցկացված բոլոր ընտրություններում (նախագահական, ԱԺ և ՏԻՄ) հանդես են եկել որպես քաղաքական տեխնոլոգներ, վերլուծաբաններ և PR խորհրդատուներ: Փորձագիտական եզրակացություններ և խորհրդատվություններ են տրամադրել մի շարք պետական նախագծերի և օրենսդրական նախաձեռնությունների
Այսօր « Փի Արտ» ընկերությունն աշխատանքներ է կատարում Հայաստանի տնտեսական և քաղաքական դաշտի տարբեր ասպարեզներում, ինչպես նաև շոու-բիզնեսի և հեռուստանախագծերի ոլորտներում:

Հիմնադիրներ

Կարեն Քոչարյան

Հիմնադիր, Տնօրեն

Վիգեն Հակոբյան

Հիմնադիր, Զարգացման Գծով Տնօրեն

Գործընկերներ