am
en
ru

Նորություններ

Հանքավանում մեկնարկել են «ԴիջիՔեմփ» և «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարները

Հունիսի 29-ին Հանքավանում մեկնարկել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից իրականացվող ամենամյա «ԴիջիՔեմփ» նորարարական և «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարները:

5-րդ ամենամյա «ԴիջիՔեմփ» նորարարական ճամբարին մասնակցում են 14-17 տարեկան ինովացիոն գաղափարներ ունեցող շուրջ 50 պատանիներ: «ԴիջիՔեմփի» նպատակն է աջակցել և ուղղորդել ինովացիոն գաղափարներ ունեցող պատանիներին, որպեսզի զարգացնեն իրենց տեխնոլոգիական գաղափարները և դրանք դարձնեն բիզնես ծրագրեր: Ինովացիոն ճամբարի շրջանակում դպրոցականները կլսեն առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների դասախոսությունները, ապա թիմային աշխատանքների միջոցով կզարգացնեն իրենց գաղափարները: Ճամբարի ավարտին կընտրվեն լավագույն 3 նախագծերը, իսկ հեղինակները կարժանանան դրամական պարգևի:

«Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարն իրականացվում է արդեն 2-րդ անգամ: Ի տարբերություն նախորդի, այս տարի «Արմաթ» ճամբարին մասնակցում են 10-13 տարեկան նաև սփյուռքահայ դպրոցականներ (ԱՄՆ, Կանադա, ՌԴ):

ԴիջիԹեք բիզնես ֆորումի շրջանակում գործարկվել է wcit2019 պաշտոնական կայքը, ներկայացվել է պաշտոնական տեսահոլովակը

Հունիսի 9-ին մեկնարկել է 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Բիզնես ֆորումի պաշտոնական մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ ԴիջիԹեք բիզնես ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը: ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը ողջունեց միջոցառման հյուրերին և ներկայացրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքը: Վարչապետի ուղերձում մասնավորապես նշվում է. «Չափազանց մեծ է ԴիջիԹեք բիզնես ֆորումի դերը, որը 2008 թ-ից ի վեր հիանալի հարթակ է ՏՏ ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Այս տարի ևս ակնկալվում է այստեղ գտնել «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար»: Վարչապետը նաև կարևորել է Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի մեկնարկը և նշել, որ սա մեծ հաջողություն է Հայաստանի համար՝ երկրի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման և Հայաստանն աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորելու առումով:

Հայաստան կժամանեն WITSA նախագահն ու քարտուղարը

ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կազդարարի 2019 թ-ին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկը: ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի կազդարարի 2019 թ-ին Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքների մեկնարկը:

Հայտնի են ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթի արդյունքները

Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:

ԻՏՁՄ-ն ամփոփում է տարին

Միության ջանքերով Հայաստանում (ներառյալ Արցախ) գործում են արդեն 193 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնցից 128-ը հիմնվել են 2016-ի ընթացքում: Ի դեպ, օրերս կայացած ԻՏՁՄ ամանորյա միջոցառման մուտքավճարներից գոյացած հասույթն ամբողջությամբ ուղղվել է Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան գյուղի միջնակարգ դպրոցում «Արմաթ» լաբորատորիայի ներդրմանը:

«Ի՞նչ, Որտե՞, Ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաշոուի գիտակների ընտրություն

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12-ին, հրավիրում ենք մասնակցելու «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաշոուի գիտակների հերթական ընտրությանը, որը տեղի կունենա Աբովյան 50/5 հասցեում գտնվող Համահայկական երիտասարդական կենտրոնում:

Բիզնես ինովացիոն ֆորումին մասնակցեցին տեղական և միջազգային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչ

Նոյեմբերի 18-19-ը Դիլիջանում «Հայաստան 20.18 - 2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո կայացավ Բիզնես ինովացիոն ֆորումը:

ԴիջիԹեք 2016-ին մասնակցել են տեղական և միջազգային 124 ընկերություն ու ծրագիր և շուրջ 60 000 այցելու

ԴիջիԹեքի պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ԴիջիԹեքի պլատինե հովանավոր Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

ԴիջիԹեք ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության փոխնախարար, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն ու կառավարության և դիվանագիտական կառույցների, մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ և հյուրեր:

«Արմաթ» լաբորատորիան ՏՏ համաշխարհային համաժողովում մրցանակի է արժանացել

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում Sustainable growth անվանակարգում մրցանակի են արժանացել:

Մրցանակաբաշխությունն ավանդաբար անց է կացվում 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից:

Բրազիլիայում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում անցկացվող WITSA Emerging Digital Solutions ծրագրի 7 անվանակարգերից երկուսում հաղթել են հայկական Sinergy և Lokalz ընկերությունները:

ԴիջիԹեքյան տեխնոլոգիական տոները մեկնարկում են սեպտեմբերի 30-ին

12-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը՝ «Երևան Էքսպո» կենտրոնում:

Ucom-ը բնակարաններ կնվիրի չեմպիոն օլիմպիականներին

Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի Ռիո դե Ժանեյրո մեկնած ու հաղթական մեդալներով վերադարձած մարզիկները Ucom ընկերության բաժնետերերի խորհրդի որոշմամբ բնակարաններ ու դրամական պարգևներ կստանան։

Ամպային տեխնոլոգիաները գալիս են օգնելու հայաստանյան կազմակերպություններին

Microsoft ընկերությունն առաջին անգամ կազմակերպել էր հանդիպում-սեմինար հայաստանյան լրագրողների համար: Հանդիպման նպատակն էր ներկայացնել ամպային լուծումների կիրառման առաձնահատկությունները, միջազգային և հայկական օրինակները և այլն:Հանդիպման շրջանակներում ելույթով հանդես են եկել Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը, Microsoft Հայաստան/Կենտրոնան և Արևելյան Եվրոպայի ծրագրավորման տեխնոլոգիաների գծով փորձագետ Լևոն Հովհաննիսյանը, VOLO ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը և Dom-Daniel ընկերության տնօրեն Արտաշես Քալանթարյանը։

ԴիջիԹեք. 130 ընկերություն եւ շուրջ 40 հազար այցելու

Հոկտեմբերի 2-4-ը «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա 11-րդ ԴիջիԹեք ցուցահանդեսը։ Ամենամյա տեխնոլոգիական այս տոնը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)։ Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նկատում է, որ ԴիջիԹեք-ն այս տարի հայկական ընկերությունների մասնակցության ավելի լայն շրջանակ է ընդգրկել։ Վարդանյանի տեղեկացմամբ՝ իրենց հաջողվել է ԴիջիԹեքում ներգրավել հայկական այն ընկերություններին, որոնք միջազգային ...

Հայաստանը 2016-ին կհյուրընկալի «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը

Oգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար ԱրմենԱշոտյանը տեղեկացրել է, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը 2016-ին անցկացվելու է Հայաստանում: «Դիմել էինք ակումբների միջազգային ասոցիացիային եւ օրեր առաջ ստացել ենք ասոցիացիայի նախագահ Կոզլովիկողմից գրավոր հաստատում: «Գիտակների հայկական ասոցիացիայի»՝ 2016-ին աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հայտը հաստատվել է»,- ասել է Արմեն Աշոտյանը:

ՏՏ լուծումներն իրենց բիզնեսում հաջողությամբ կիրառող 8 ընկերություն արժանացավ «Դիջիբիզնես» մրցանակի

Հայաստանյան ոչ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 8 ընկերություն ստացել է «Դիջիբիզնես» մրցանակի` իր գործունեության մեջ ՏՏ լուծումները հաջողությամբ կիրառելու համար: «ԴիջիԹեք» 8-րդ բիզնես ֆորումի շրջանակներում մրցանակաբաշխությունն անցկացվում է առաջին անգամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն նպատակ ունի շահագրգռելու տեխնոլոգիաներ ներդրող ընկերություններին և ներկայացնել հասարակությանը, որպեսզի նրանք լավագույն օրինակ ծառայեն իրենց գործընկերների համար: Մրցանակներ էին սահմանվել ութ անվանակարգերում:

Հայաստանը չի կարող անտարբեր անցնել համաշխարհային տենդենցների կողքով

Հունիսի 19-20-ին տեղի ունեցավ ԴիջիԹեք բիզնես ֆորումը։ Այն ավանդաբար իրականացվում է ՀՀ վարչապետի աջակցութամբ և կազմակերպվում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության կողմից: «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող տեխնոլոգիական ֆորումը լավագույն հարթակն է բիզնեսի և տնտեսության այլ ճյուղերի երկխոսության համար: Ֆորումի նպատակն է՝ նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում...

Հայ գիտակը կխաղա մոսկովյան էլիտար ակումբում

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման վարող եւ պրոդյուսեր Կարեն Քոչարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ 15-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ հայ գիտակը կխաղա Մոսկվայի էլիտար ակումբում, խոսքը Հայկ Ղազազյանի մասին է: «Դա չի նշանակում, որ ինքն այստեղ չի շարունակելու խաղալ, պարզապես այստեղ թիմի ավագի դերում էր հանդես գալիս, այնտեղ գիտակի կլինի»,-նշեց մեր զրուցակիցը: Չցանկանալով անդրադառնալ արդեն «ծեծված» թեմային՝ Կարեն Քոչարյանը շեշտեց. «Տարիներ շարունակ բացատրում էիք, թե ինչու ենք ռուսերեն խաղում, ռուսերեն էինք խաղում հենց այսօրվա համար:

Գործընկերներ