am
en
ru

Նորություններ

Հայաստանը 2016-ին կհյուրընկալի «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը

Oգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար ԱրմենԱշոտյանը տեղեկացրել է, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը 2016-ին անցկացվելու է Հայաստանում: «Դիմել էինք ակումբների միջազգային ասոցիացիային եւ օրեր առաջ ստացել ենք ասոցիացիայի նախագահ Կոզլովիկողմից գրավոր հաստատում: «Գիտակների հայկական ասոցիացիայի»՝ 2016-ին աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հայտը հաստատվել է»,- ասել է Արմեն Աշոտյանը: Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ կազմակերպչական աշխատանքների համակարգողը լինելու է ինքը, իսկ «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը զբաղվելու է գործադիր հարցերով: Վերջինս հավելել է, որ թեեւ խաղը ռուսալեզու է, սակայն վերջին տարիներին շեշտը դրվում է հայերեն տարբերակը զարգացնելու վրա:


Գործընկերներ