am
en
ru

Նորություններ

«Ի՞նչ, Որտե՞, Ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաշոուի գիտակների ընտրություն

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12-ին, հրավիրում ենք մասնակցելու «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաշոուի գիտակների հերթական ընտրությանը, որը տեղի կունենա Աբովյան 50/5 հասցեում գտնվող Համահայկական երիտասարդական կենտրոնում:

Գիտակների ընտրությանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր նվազագույնը 15 տարեկան են, ցանկանում են փորձել իրենց ուժերն ինտելեկտուալ հարթակում և ազատ տիրապետում են հայերեն և/կամ ռուսերեն լեզուներին:

Քանի որ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստաշոուի 2016թ. ձմեռային եթերաշրջանի արդյունքներով որոշում է կայացվել հեռուստախաղի մրցութային փուլին մասնակցող թիմերի լուծարման մասին, ընտրությանը պետք է մասնակցեն նաև 2016թ. եթերաշրջանի թիմերի ԲՈԼՈՐ ԱՎԱԳՆԵՐԸ և ԳԻՏԱԿՆԵՐԸ:

Ընտրությանը կարող են մասնակցել նաև հեռուստախաղի ոչ մրցութային փուլում ներգրավված թիմերի գիտակները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու հեռուստախաղին մրցութային հիմունքներով:

Ընտրությանը հրավիրվում են նաև այն գիտակները, որոնք արդեն իսկ մասնակցել են հեռուստախաղին, սակայն տարբեր պատճառներով բաց են թողել 2016թ. եթերաշրջանը, ինչպես նաև մասնակիցներ, որոնք լավ են դրսևորել իրենց նախորդ երկու ընտրական փուլերի ընթացքում:

Գիտակների ընտրությունը կանցկացվի հայերեն և ռուսերեն լեզուներով:

Նախօրոք գրանցվել ընտրությանը մասնակցելու համար ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ:

Գործընկերներ